Ամերիկացի դերասանուհուն կարճ շորտի համար թույլ չեն տվել օդանավ բարձրանալ
Ամերիկյան «JetBlue» ավիաընկերության աշխատակիցները դերասանուհի Մեգի Մակմաֆինին կարճ շորտի պատճառով թույլ չեն տվել օդանավ նստել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դերասանուհին Բոստոնից Սիրեթել մեկնելիս է եղել: Նույն օրը նա հաջողությամբ Նյու Յորքից Բոստոն է մեկնել: Դերասանուհու հագին կարճ շորտ, զուգագուլպաներ և վերնազգեստ է եղել:
Անձնակազմը ասել է, որ դերասանուհուն օդանավ կթողնի համապատասխան հագուստով, որի պատճառով արտիստուհին ստիպված է եղել նոր հագուստ գնել, որպեսզի տուն հասնի: