Լուկաշենկոն և որդին՝ բելառուսական տրակտորի ղեկին (տեսանյութ)
ԵվրոպաԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որդու` Նիկոլայի հետ, ձեռնարկության 70-ամյակի կապակցությամբ բելառուսական տրակտոր է վարել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով նախագահի պաշտոնական կայքին:
Սկզբում տրակտորը վարել է նախագահը, այնուհետև ղեկին է նստեցրել իր 11-ամյա որդուն:
Լուկաշենկոն հանձնարարականներ է տվել որդուն:
«Լավ տեխնիկա է, անգամ որդիս է կարողանում արագ հաղթահարել լայնածավալ աշխատանքները»,- ասել է Լուկաշենկոն: