Սավչենկոն կբացի Ուկրաինայի Գերագույն ռադայի վաղվա նիստը
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն կբացի Ուկրաինայի Բարձրագույն ռադայի նիստը, որը տեղի կունենա մայիսի 31-ին: Այս մասին հաղորդում է «Укринформ»-ը:
«Նաև կցանկանայի հաղորդել, որ մենք համաձայնեցրել ենք, որ վաղը մեր նիստը կսկսի Սավչենկոյի ելույթով: Ես կարծում եմ` դա լավ նշան է, որ նա կարող է երկրի բարձր ամբիոնից դիմել ժողովրդական պատգամավորներին և բոլոր ուկրաինացիներին»,- հայտարարել է Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբին:
Ավելի վաղ Սավչենկոն հայտարարել էր, որ պատրաստ է դառնալ թե՛ նախագահ, թե՛ հավաքարար: