Բրիտանացի երիտասարդը մեկ օրում 12 երկրում է հասցրել լինել
Բրիտանացի Ադամ Լեյտոնը 24 ժամում 12 երկրում է եղել: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1993 թվականին՝ 1 օրում՝11 երկիր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բրիտանացին ճամփորդել է օդանավով, գնացքով, ավտոբուսով: Վերջին 4 կմ-ը նա ստիպված է եղել վազելով անցնել:
Լեյթոնն իր ճանապարհորդությունը սկսել է Գերմանիայից և շարունակել դեպի Ֆրանսիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Դանիա, Շվեդիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա, Հունգարիա և Ավստրիա:
Այժմ 39-ամյա բրիտանացին սպասում է,որ իր ռեկորդը հաստատվի և գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
2015 թվականին նորվեգացի երիտասարդը մեկ օրում ԱՄՆ 22 նահանգում էր հասցրել լինել: