Եվրահանձնաժողովը նշել է, որ Թուրքիան կատարել է վիզայի չեղարկման 5 պահանջներից 3-ը
Թուրքիան հաջողությամբ կատարել է իր քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզայի չեղարկման 5 պահանջներից 3-ը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին:
«Շարունակում ենք հետևել Թուրքիայի կողմից ԵՄ մուտքի վիզայի չեղարկման համար առաջադրված պահանջների կատարմանը: Մասնավորապես, անցյալ շաբաթ նախագահ Էրդողանը օրենք է ստորագրել, որի արդյունքում ուժի մեջ է մտնում ԵՄ-ի և Թուրքիայի միջև երրորդ երկրների քաղաքացիների ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Մենք ակնկալում էինք, որ այդ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունիսի 1-ին: Հաջողություն է գրանցվել նաև տվյալների պատպանության ոլորտում: Մենք ակնկալում ենք հետագա առաջընթաց և երկխոսություն»,- նշել է Եվրահանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
Իր հերթին, ԵՀ-ի մամլո քարտուղար Մարգարիտիս Սխինասը հավելել է, որ նկատելի առաջընթաց է գրանցվել պաշտոնատար անձանց շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի չափանիշների կատարման ոլորտում:
Սակայն, ըստ նրա, դեռևս մնում է ահաբեկչության և կենսաչափական տվյալների մասին օրենքը:
Նա նաև հաղորդել է, որ այս շաբաթ ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզկիրը կայցելի Բրյուսել` պահանջների հետագա կատարման ընթացքը քննարկելու համար: