Ժան-Կլոդ Յունկերը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին
Եվրահանձնաժողովի նախագահը Ժան-Կլոդ Յունկերը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ԵՀ-ի պաշտոնական կայքին:
Ավելի վաղ հաղորդվել էր որ ֆորումին մտադիր է մասնակցել նաև ֆրանսիակա նավթային և գազային «Total» հսկա ընկերության ղեկավար Պատրիկ Պույանեն:
Նշենք, որ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը տեղի կունենա հունիսի 16-18 ը՝ «Expoforum»-ում: