Ինչ լեգենդ էր պտտվում Մոնթեի մասին պատերազմի տարիներին
Քիչ առաջ Մոնթեի մասին ֆիլմ էի դիտում ու հիշեցի մի լեգենդ, որ այդ տարիներին պտտվում էր նրա անվան շուրջ.
Մի երեկո, ավտոպարկը ստուգելիս, Մոնթեն նկատում է, որ մի տատիկ փորձում է ինչ-որ տարայից մի քանի լիտր դիզվառելիք լցնել բանկայի մեջ, որ տանի տուն: Հասնում է տատիկին և հարցնում, թե ինչո՞ւ է նման բան անում:
Տատիկն ասում է` Ձա՛գ ջան, երեխեքը մրսում են, տանը վառելիք չկա, տանեմ, վառենք, որ երեխեքը տաքանան: Բայց խնդրում եմ` Մոնթեին չասես, որ նման բան եմ արել:
Մոնթեն էլ` տա՛ր, տա՛ր, Տատ, տա՛ր վառի, երեխեքը չմրսեն, Մոնթեին չեմ ասի:
Նորայր Նորիկյան, Ֆեյսբուք: