Արցախում ոչնչացված ադրբեջանցի հատուկ ջոկատայինների հագին իսրայելական արտադրության համազգեստ է եղել (լուսանկարներ)
Ապրիլի սկզբին Արցախում ոչնչացված Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի հագին եղել է տակտիկական քողարկաներկված համազգեստ, որը արտադրվել է իսրայելական «Fibrotex» ընկերության կողմից։
«Fightex Combat Uniform» անվանումը կրող համազգեստի փորձարկումները նշված ընկերությունը սկսել է 2012 թվականին։
Ընկերությունը գովազդում էր, որ իբր երկկողմանի համազգեստը թույլ է տալիս հիանալի քողարկվել կանաչապատ և անապատային գոտիներում, այն դիմացկուն և անտեսանելի է գիշերային տեսողության սարքերի համար:
Ադրբեջանի հետ համագործակցող իսրայելական «Fibrotex» ընկերությանը խորհուրդ ենք տալիս գովազդի համար ընտրել մարտունակ բանակ, քանի որ ադրբեջանական հանցավոր ղեկավարության «բլիցկրիգը» տապալած հատուկ ջոկատայինները, քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ ապացուցեցին, որ «Fightex Combat Uniform» համազգեստի գովազդը չի համապատասխանում իրականությանը:
Այս լուսանկարներն էլ դրան ապացույց:
Ալեն Ղուլյան, Ֆեյսբուք: