Հայկական մշակույթը ոչնչացնում են նրանք, ովքեր ընդհանրապես կապ չունեն այդ մշակույթի հետ
Հայկական մշակույթը ոչնչացնում են նրանք, ովքեր ընդհանրապես կապ չունեն այդ մշակույթի հետ, որոնց մի մասը հայտնվել է հանձնաժողովներում և պաշտոններին պատահաբար, կոչումներ ստացել այլընտրանք չունենալու պատճառով։
Իրենց անգրագիտությունը, մասնագիտական անկարողությունը նրանք փորձում են քողարկել «առաջադիմական մղումներով»` կրկնօրինկելով արևմտյան սյուր և մոդեռն, ապստրակտ ոճով ստեղծագործողներին: Լավագույն դեպքում։ Իսկ վատագույն` կյանքի կոչում այնպիսի մի նախագծեր, որոնք ստվեր են գցում ամբողջ հայկական մշակույթի բնականոն զարգացվածության և ժառանգականության վրա, մեզ հավասարեցնում ինչ-որ քոչվորի հետ:
Եվ մեծամասամբ դա նրանից է, որ որոշ «հայրենասերների» պատճառով, բայց իրականում` ազգային դավաճանների, կտրվում է կապը խորհրդային ժամանակաշրջանի հայկական մշակույթի հետ։ Ոմանք մոռանում են կամ միտումնավոր անտեսում, որ նույնիսկ սովետական տոտալիտարիզմի ժամանակ մեր մշակույթն այնքան կենսունակ հայտնվեց, որ շարունակում էր բնականոն զարգացումը և ինքն էր պարտադրում ոճը, ոչ թե նոմենկլատուրային վերևները:
Ավաղ` դիմանալով խորհրդային չինովնիկներին, այն ընկճվեց այսօրվա բյուրոկրատ - դիլետանտների առջև: Եվ եթե Օպերայի բեմում ձյուդոյի առաջնություն է` ապա էլ ինչ օպերա: Եվ արձանի վրա «Հիտլերի մերը» մակագրությունն ամբողջացնում է այս ամենը:
Բագրատ Մովսիսյան, Ֆեյսբուք: