Բալթյան երկրներում բրիտանական զորքեր կտեղակայվեն
Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության շրջանակներում առաջին անգամ բրիտանական զորքեր կտեղակայվեն: Ռազմավարությունը նպատակ ունի զսպել Ռուսաստանի կողմից եկող ագրեսիայի պոտենցիալը: Այս մասին հաղորդում է «The Sunday Times»-ը:
Մինչ այժմ Հյուսիսատլանտյան դաշինքը ելնում էր նրանից, որ իր վճռականությունը ցույց տալու համար կարող է սահմանափակվել իր աևելյան սահմաններին մի շարք մանևրներ անելով: Սակայն այժմ, անդամ երկրների պաշտպանության նախարարները ենթադրում են, որ այդ ռազմավարույթունը բավականին արդյունավետ չէ, որպեսզի զսպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Արևելյան Եվրոպայում ռազմական ագրեսիա իրականացնելուց:
Ըստ թերթի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հուլիսյան գագաթաժողովին, որը տեղի է ունենալու Վարշավայում, նախատեսվում է վերջնական որոշում կայացնել, որի համաձայն 4 հազար զինվոր կտեղակայվի Բալթյան երեք երկրներում: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրը հստակեցրել է, որ նրանցից հազարը կտա Լոնդոնը: