Ալիևը, ժողովրդական լեզվով ասած, քցիբ մարդ է
Իլհամ Ալիևը, ժողովրդական լեզվով ասած, քցիբ մարդ է: Հա, հենց քցիբ: Նավթը ոտերի տակ թափած փող է բերում, այդքան մեծ գումարներ է ծախսում զինամթերք գնելու համար, բայց փող չի տալիս մեկին, որ գոնե ժամանակ առ ժամանակ իր ճառերի բովանդակությունը փոխի, լավ գոնե կետադրություն ավելացնի մեջը: Իր հայտարարությունների հատորյակը երևի ժամանակին նվեր է ստացել հորից՝ Հեյդար Ալիևից:
Վիեննայի հանդիպումից հետո Իլհամը վերջապես խոսել է: Դե խոսելը մի քիչ ճոխ է հնչում, նույն բառերը, նույն անիմաստ հույսերն ու սեփական «փիառ»-ը: Իլհամի խոսքի բովանդակությունը հետևյալն է՝ մենք խաղաղ ճանապարհով ենք ցանկանում հարցեր լուծենք, հայերը թող Արցախը հետ տան, բայց մենք այնքան բարի ենք, որ կթողնենք իրենք ապրեն այնտեղ, ադրբեջանական բանակը հզոր է, դիմակայում է հայկական զորքերի հարձակմանը և դեռ երկար կդիմակայի: Վերջ, ցափահարություններ, ծաղիկներ, հուզմունք, խոնարհում:
Տեսնես` Ալիևը հզոր ադրբեջանական բանակ ասելով` ի՞նչ նկատի ունի՝ թուրք ահաբեկիչների՞ն, մահացած զինվորներին խոշտանգողների՞ն, կացինով քնած մարդ սպանողի՞ն, թե էլի բաներ կա՞ն, որ մենք չգիտենք:
Տեսնես` Հեյդարի տղու ասած՝ խաղաղ ճանապարհը, ո՞րն է՝ գիշերով հանկարծակի հարձակումնե՞րը, խմած և կասկածելի դեղեր օգտագործած վայրենի շների մարտե՞րը, սահմանամերձ գյուղերի վրա հրետանային կրակոցնե՞րը:
Տեսնես` կնոջից դժգոհ մնացած Իլհամը, հասկանու՞մ է, որ ամբողջ աշխարհն է տեսել իր բանակի վայրենիությունները ու այսպիսի հայտարարություններ անելուց առաջ լավ կլիներ, որ ինչ-որ մեկին վարձեր՝ ժառանգություն ստացած տեքստերը խմբագրելու համար:
Աշոտ Ասատրյան, Ֆեյսբուք: