Հարություն Մերդինյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
ՍպորտՇվեյցարիայի Բեռն քաղաքում մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության անհատական գործիքների եզրափակիչը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հայ մարզիկը հավաքեց 15.366 միավոր: Եզրափակիչները շարունակվում են: