Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը հարցականի տակ է. Շուլց
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հարցականի տակ է դրել Թուրքիայի հետ 2016 թվականի հոկտեմբերից առանց վիզայի ռեժիմի սահմանումը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը` հղում տալով «Welt am Sonntag» գերմանական թերթին:
«Բրյուսելը սպասում է, որ մինչև Անկարայի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին ԵՄ-ի որոշման ընդունումը, Թուրքիան տվյալների պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում իրականացվող բարեփոխումներում առաջընթաց ցույց տա»,-ասել է Շուլցը:
Շուլցը նաև քննադատել է սպառնալիքները, որոնց մասին խոսել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ Անկարան կարող է խզել ԵՄ-ի հետ փախստականների հարցով համաձայնությունը: Շուլցի կարծիքով՝ սպառնալիքները «ադեկվատ քաղաքական մեթոդ» չեն, իսկ նման արտահայտությունները ոչ միայն չեն ազդի եվրոպացիների վրա, այլև կբերեն հակառակ արդյունքի: