Բրիտանական Ջիբրալթարը կմիանա Իսպանիային, եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից
Բրիտանական տարածք համարվող Ջիբրալթարը կարող է հարց բարձրացնել Իսպանիային միանալու համար, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրոպական Միությունից: Այս մասին հայտարարել է տարածքի նախարար Ֆաբիան Պիկարդոն: Այս մասին հաղորդում է «SkyNews»-ը:
«Եթե Ջիբրալթարը ցանկանա պահպանել ազատ շուկայի և տեղաշարժման իր հնարավորությունները, որոնք ունի այժմ, մենք ստիպված կլինենք դիտարկել Իսպանիային միանալու հնարավորությունը»,- նշել է նա:
Ջիբրալթարում 10-ից 9-ը մտադիր է մասնակցել ԵՄ-ից ՄԲ-ի դուրս գալու հանրաքվեին և կողմ քվեարկել ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալուն: