Ֆրանսիայում փախստականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. տուժածների թվում նաև ոստիկաններ կան
Ֆրանսիական Կալի քաղաքի ճամաբարում փախստականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Ծեծկռտուքին մասնակցել է 200-300 փախստական՝ Սուդանից և Աֆղանստանից: Միջադեպի հետևանքով առնվազն 40 մարդ վնասվածք է ստացել, այդ թվում՝ ոստիկաններ, և բարեգործական կազմակերպության անդամներ:
Բախումները սկսվել են ճամբարում ուտելիքի բաշխման ժամանակ:
Մայիսի 21-ին Կալիում փախստականնների թիվը հասել է 3.900-ի: Փախստականների մեծ մասը չի ցանկանում մնալ Ֆրանսիայում: Նրանք պատրաստվում են տեղափոխվել Մեծ Բրիտանիա: