Մեսսին կրծքավանդակի հատվածում վնասվածք է ստացել
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Արգետնինա-Հոնդուրաս ընկերական խաղում կրծքավանդակի հատվածում վնասվածք է ստացել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հանդիպումը կայացել է արգենտինական Սան-Հուան քաղաքում և ավարտվել 1:0՝ օգուտ տանտերերի: Միակ գոլը խփել է Գոնսալո Իգուանին:
Մեսին խաղ է մտել 64-րդ րոպեին, սակայն հակառակորդի կիսապաշտպանի հետ բախվելու հետևանքով՝ վնասվածք է ստացել և փոխարինվել:
ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան այնտեղ պահելու ժամկետների մասին չի հաղորդվում: