Մալիում պայթյունի հետևանքով զինվորներ են զոհվել
Մալիի հյուսիսում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 4 զինվոր: Այս մասինն գրում է Korrespondent.net-ը:
«Պայթյունը տեղի ունեցել ռազմական 2 ավտոմեքենայում՝ ինքնաշենք պայթուցիկի միջոցով: Զոհվել է 5 զինվոր, իսկ 4-ը՝ վիրավորվել»,-ասվում է հաղորդագրությունում:
Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում պայթյունի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: