«EgyptAir»-ի ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր դառնալ ծխի մասին կեղծ ազդանշանը
Ծխի կեղծ ազդանշանից հետո օդաչուների գործողությունները կարող էին դառնալ «EgyptAir» ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Wall Street Journal-ին:
Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ ազդանշանի պատճառով անձնակազմը «ռիսկային ու ոչ անհրաժեշտ գոծողություններ է ձեռնարկել»:
Աղբյուրը հայտնել է, որ այս պահին հետաքննության հիմնական վարկածն այն է, որ անձնակազմը կարող էր պատահաբար անջատած լինել ինքնաթիռի կարևոր համակարգերը կամ ձեռնարկել այլ վտանգավոր գործողություններ: