Իհարկե հնարավոր է. ՀՀ ոստիկանապետը՝ համակարգում հնարավոր կրճատումների մասին
Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ոստիկանական համակարգում հնարավոր են կրճատումներ, ասաց.
«Իհարկե հնարավոր է: Կառավարությունը կապ չունի այդ առումով, քանի որ մենք բարեփոխումների ծրագիրը իրականացնում ենք էտապներով, այնպես որ անընդհատ պրոցես է, ամեն տարի մենք ունենում ենք կրճատումները: Մենք ստեղծել ենք համայնքային ոստիկաններ, դպրոցական ոստիկաններ: Բյուրոկրատական ապարատից վերցնում ենք և տեղափոխում այնտեղ, որտեղ մեծ շփման մակերես կա հասարակության հետ»: