ՀՀ վարչապետը չի բացառում, որ կառավարությունում պաշտոնանկություններ կլինեն
Մենք ժամանակի ընթացքում իրականացրել ենք տնտեսական բարեփոխումները: Եթե մարդիկ չեն հավատում, մենք պետք է մեր գործն անենք, որ հավատան: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանը:
Վարչապետը նաև նշեց, որ չի բացառում, որ պաշտոնանկություններ կլինեն, եթե համապատասխան գերատեսչությունները չկատարեն ծախսերը կրճատելու վերաբերյալ իր հանձնարարականները: