ԶԼՄ-ները որոշ մանրամասներ են հայտնել «Mercedes-Benz CLA»-ի մասին (լուսանկար)
Գերմանական «Auto Bild» պարբերականը կարողացել է նոր մանրամասներ պարզել նոր սերնդի «Mercedes-Benz CLA»-ի մասին: Մոդելը միանգամայն նոր արտաքին կունենա: Այս մասին գրում է Auto.mail.ru-ն:
«Mercedes-Benz CLA»-ի հիմքում «MFA2»-ն է, որի շնորհիվ մոդելն ավելի թեթև կլինի, իսկ սրահը՝ ավելի ընդարձակ: Այդպիսով, այն առավել գրավիչ կդառնա գնորդների համար, և հատկապես այն գնորդների համար, ովքեր ընտանիք ունեն:
Ըստ Unicar-ի՝ պաշտոնապես չի հաղորդվում, թե ինչ շարժիչ կունենա նոր սերնդի «Mercedes-Benz CLA»-ը, սակայն նշվում է՝ հիբրիդային և AMG մոդիֆիկացիայով շուրջ 400 ձիաուժ հզորությամբ շարժիչի հնարավորության մասին: Նշվում է նաև, որ այս մեքենայի հարցում գլխավոր շեշտը դրվելու է հենց շարժիչի վրա:
Նոր «Mercedes-Benz CLA»-ը վաճառքում կլինի արդեն 2019 թվականին: