Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է աշխատել, սակայն փոփոխությունները բոլորովին այլ են լինելու
«Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է աշխատել, սակայն փոփոխությունները բոլորովին այլ են լինելու ՝ առավել նմանվելու են ամերիկյան մոդելին, նախագահ ՝ առանց վարչապետի, որպեսզի ֆունկցիաների դուալիզմ, կրկնություն չլինի։
Ի դեպ, հենց դրանով է բացատրվում Արթուր Աղաբեկյանի օրեր առաջ արած հայտարարությունը, ինչպես նաև Սամվել Բա բայանի վերադարձը։ Շատերը չեն բացառում, որ եկող գարնանը մեկնարկող սահմանադրական փոփոխությունների արդյունքում տեղի ունենալիք «ուժեղ նախագահ ՝ առանց վարչապետի» ընտրություններում վերջինս նույնպես առաջադրվի։
Հնարավոր է, որ այդ ընտրություններում առաջադրվի նաև Բակո Սահակյանը, եթե հաշվի առնենք, որ նոր սահմանադրությունը նոր էջ է, և, ոմանց մեկնաբանությամբ, վերջինս իրավունք ունի նոր էջից սկսել ամեն ինչ»»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։