«Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները ԼՂՀ-ում օգտագործվում են անօդաչու թռչող սարքերը «բռնեցնելու» համար
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քառօրյա պատերազմից հետո Արցախի խորհրդարանի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը դիմել է ՀՀ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ, գործարար Գագիկ Ծառուկյանին՝ նրանից խնդրելով իրեն պատկանող «Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները նվիրել ԼՂՀ-ին։
Բանն այն է, որ այդ լուսարձակները շատ հզոր են, և մթության մեջ դրանց օգնությամբ հեշտությամբ կարելի է անօդաչու թռչող սարքերին «բռնեցնել»։ Գագիկ Ծառուկյանը չի մերժել Բալասանյանի խնդրանքը և անմիջապես հանձնարարել է լուսարձակները ապամոնտաժել և ուղարկել գեներալին։
Մեր տեղեկություններով՝դրանք ապրիլից արդեն տեղադրված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ քառօրյա պատերազմից հետո մեր զինվորների կողմից խոցված անօդաչու թռչող սարքերից երկուսը ոչնչացվել են հենց լուսարձակների օգնությամբ»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-թերթի այսօրվա համարում։