Շտայնմայերը հայտնել է հակառուսական պատժամիջոցների չեղարկման հնարավորության մասին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը հայտնել է, որ Մինսկի համաձայնագրերի իրականացման առաջընթացի դեպքում հնարավոր կլինի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեղարկել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով գերմանական գերատեսչության հաղորդագրությանը:
«Ես հույս ունեմ, որ հունիսի վերջին հնարավոր կլինի առաջընթաց դիտել, և այդ ժամանակ կտեսնենք՝ կա՞ արդյոք հնարավորություն քայլ առ քայլ պատժամիջոցները կրճատելու, թե՞ արժե շարունակել այն միջոցառումները, որոնք մենք իրականցնում ենք հիմա»,- հայտնել է նախարարը:
Ավելի վաղ Շտայնմայերը հայտնել էր, որ Եվրոպական միությունում աճում է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգման դեմ դիմադրությունը: