Սավչենկոն ցանկանում է նախագահ դառնալ
Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ պատրաստ է նախագահ դառնալ, եթե ուկրաինացիները դա ցանկանան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ուկրաինացինե՛ր, եթե դուք ցանկանում եք, որ ես դառնամ նախագահ, լավ՝ ես կդառնամ»,-ասել է Սավչենկոն՝ ավելացնելով, որ ուկրաինացիները սովորել են ընտրել ոչ հնդկացորենի համար:
Սավչենկոն հայտարարել է նաև, որ մեծ ցանկություն ունի վերադառնալու Ուկրաինայի Ռազմաօդային ուժեր:
«Ես կցանկանայի կրկին թռչել, պաշտպանել Ուկրաինան: Ես ամեն ինչ կանեմ իմ հայրենիքի համար, հարկ լինի պատերազմի դաշտ էլ կգնամ»,-ասել է Սավչենկոն: