Հրդեհ՝ Սևանում
Մայիսի 25-ին, ժամը 20.21-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.56-ին, մարվել՝ 21.35-ին: Մասամբ այրվել է հյուրասենյակը (10 քմ)՝ գույքով: