Քերրին մեկնաբանել է Սավչենկոյի ազատ արձակումը
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին ողջունել է Ռուսաստանում ազատազրկված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատումը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքին:
«Ես ողջունում եմ այսօրվա հայտարարությունն այն մասին, որ Սավչենկոն վերադարձել է Ուկրաինա, ինչպես նաև Ուկրաինայի մարդասիրական որոշումը երկու զինծառայողների ազատման մասին, ովքեր գերի էին վերցվել ուկրաինական տարածքում և մեղադրվում էին ահաբեկչությունների մեջ»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ Սավչենկոյի ազատ արձակումը պետք է Ռուսաստանի համար դառնա Մինսկի համաձայնագրերը կատարելու դրդապատճառ:
Ավելի վաղ ներկայացրել էինք Սավչենկոյի ելույթն Ուկրաինա ժամանելուց հետո: