Պուտինը հայտնել է Ֆրանսիայի հետ տնտեսական համագործակցության մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Մոսկվան կվերագանգնի Ֆրանսիայի հետ տնտեսական ոլորտում համագործակցելու մեխանիզմները: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
«Մենք վերականգնում ենք մեր համագործակցության մեխանիզմները: Ձգձգված դադարից հետո վերականգնվել է տնտեսական համագործակցության հարցերով միջգերատեսչական խորհրդի աշխատանքը, և միջկոմիտեն, որը ղեկավարվում է երկու կառավարությունների ղեկավարների կողմից, պայմանավորվել է մինչև այդ տարվա վերջ հերթական հանդիպման մասին»,- հայտնել է Պուտինը:
Նա հավելել է, որ չնայած քաղաքական և տնտեսական ոլորտի դժվարություններին, ֆրանսիական ընկերությունները չեն հեռացել ռուսական շուկայից: Պուտինը նաև հայտնել է, որ ֆրանսիական ընկերությունները ավելի քան 1 միլիարդ եվրո են ներդրել 2015թ-ի ընթացքում: