Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. կա 3 վիրավոր. նրանք մեկնում էին Արցախ` հարազատ զինվորներին տեսակցելու. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր` մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Եգեգնաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ս. Գալստյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններոմ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Սիրակ Ավալյանը իր վարած Mercedes C180 մակնիշի 21 AA 122 համարանիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դեպի Եղեգնաձոր ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Ս. Ավալյանը, ուղևորներ, համագյուղացի 43-ամյա Գուրգեն Ղազարյանը, Իջևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Աննա Հարությունյանը մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ: