«Թալիբան»-ը հերքել է, որ նոր առաջնորդը հրաժարվել է խաղաղ բանակցություններից
«Թալիբան» ահաբեկչական շարժումը հերքել է այն տեղեկատվությունը, որ շարժման նոր առաջնորդը հրաժարվել է Աֆղանստանի կառավարության հետ խաղաղ բանակցություններ վարելուց:
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը հայտնել էր, որ շարժման նոր առաջնորդը հրաժարվել է Աֆղանստանի կառավարության հետ խաղաղ բանակցություններ վարելուց:
Շարժման դիրքորոշման մասին հայտնի էր դարձել հրապարակված տեսանյութից, որը տարածել էր թալիբների ներկայացուցիչը, սակայն տեսանյութի հավաստիությունը չէր հաստատվել:
«Al Jazeera»-ն հաղորդում է, որ ըստ «Թալիբան»-ի ներկայացուցչի հայտարարության, ներկայացված տեսանյութը կեղծ է եղել: Նոր առաջնորդ Հայբաթուլլա Ախունզադան դեռևս այդ հարցով որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Թալիբան»-ը հաստատել է նախկին առաջորդ Ախթար Մանսուրի սպանությունը, իսկ նոր առաջնորդ է դարձել Հայբաթուլլա Ախունզադան: