ԵՄ-ը Ուկրաինայի հետ միասին տոնում է Սավչենկոյի ազատումը. Մոգերինի
ԵՄ-ի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոպական Միությունը Կիևի հետ միասին տոնում է ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատումը և վերադարձը Ուկրաինա: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
«Նադյա Սավչենկոն ազատ է և վերադարձել է Ուկրաինա: Երկար սպասված լավ լուր, որը ԵՄ-ը տոնում է նրա երկրի հետ միասին»,- գրել է Մոգերինին:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Սավչենկոյին ներում շնորհելու մասին: