Պուտինը ներում է շնորհել Սավչենկոյին մահացած լրագրողների հարազատների խնդրանքով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Նախագահի նամապատասխան հրամանագիրն արդեն ստորագրված է:
Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն այցելել է Համառուսական պետական հեռուստառադիոընկերության մահացած լրագրողների հարազատներին:
Ըստ Պեսկովի, մահացած լրագրողների հարազատները, ելնելով մարդասիրությունից, խնդրել են Պուտինին ներում շնորհել Սավչենկոյին:
Նշենք, որ ուկրաինացի ռազմական օդաչու Սավչենկոն Ռուսաստանում դատապարտվել էր Դոնբասում ռուս լրագրողների սպանության գործով։ Դատարանն ապացուցված էր համարել, որ 2014 թվականի հունիսի 17-ին նա կրակ էր բացել ռուս լրագրողների ու Լուգանսկի աշխարհազորայինների վրա, ինչի հետևանքով զոհվել էին լրագրողներ Անտոն Վոլոշինը և Իգոր Կորնելյուկը: