Ռուսեֆը ներկայացրել է իր իմփիչմենթի «իրական պատճառը»
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը կարծում է, որ իր իմփիչմենթի իրական պատճառն այն է, որ որոշ ուժեր փորձում են դադարեցնել «Petrobras» նավթային ընկերության շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալի ուսումնասիրությունը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Ավելի վաղ բրազիլական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նոր կառավարության գլխավոր նախարարներից մեկը` Ռոմերո Ժուկան առաջ է քաշել նախագահի իմփիչմենթի հարցը, որպեսզի դադարեցնի «Petrobras» ընկերության դեմ հետաքննությունը: «Folha» թերթը հրապարակել էր Ժուկայի և «Transpetro» ընկերության նախկին ղեկավար Սերժիո Մաշեդոյի զրույցի մի մասը, որտեղ քննարկում էր Ռուսեֆի ճակատագիրը:
«Եթե ինչ-որ մեկը մինչ այժմ կասկածում էր, որ հեղաշրջում է տեղի ունենում, որը շեղվում է իշխանության փոփոխությամբ, խարդախությամբ, իմփիչմենթի մասին Ժուկայի և դրա հետևում կանգնած մյուսների հայտարարություններով, ապա այժմ բոլոր կասկածները ցրվել են»,- հայտնել է Ռուսեֆը «Telesur» հեռուստաալիքին:
Պաշտոնանկ արված Բրազիլիայի նախկին նախագահ Ռուսեֆը վստահեցրել է, որ կշարունակի ամեն ինչ անել, որպեսզի կանխի պետական հեղաշրջումը:
«Petrobras» ընկերությունը կոռուպցիոն սկանդալի մեջ էր հայտնվել 2014 թ-ն: Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ որոշ գործադիրներ պայմանագրեր են կնքել ընկերության հետ և ստացել են պամանագրի արժեքի երեք տոկոսը: Այդ միջոցներն օգտագործվել են հետագայում` քաղաքական գործիչներին և պաշտոնատար անձանց կաշառելու համար: Ըստ Բրազիլիայի իշխանությունների՝ այդ խարդախությունների շնորհիվ մտքի հեղինակները ստացել են մոտ 3.8 միլիարդ դոլար: