Անգելա Մերկելը հավատում է Թուրքիայի և ԵՄ-ի միգրացիոն համաձայնագրի իրականացմանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավատում է միգրացիոն համաձայնագրի իրականացմանը` կնքված ԵՄ-ի և Թուրքիայի միջև: Այս մասին նա հայտնել է «Frankfurter Allgemeine Zeitung»-ի հետ հարցազրույցի ժամանակ:
«Մենք ավելի վաղ խոսել ենք, որ համաձայնագիրը երբեք չի իրականանա, որ նույնիսկ չարժե փորձել: Երբ այն ի վերջո իրականացավ, սկսեցինք խոսել, որ այն չի աշխատի: Կլինեն նոր խնդիրներ, կասեն, որ հիմա գործարքը դատապարտված է ձախողման»,- հայտնել է Մերկելը:
Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացումը դժվար ընթացք է և դեռ շատ աշխատանք է պահանջվում դրա համար:
Սակայն, Մերկելը կարծում է, որ համաձայնագիրը դատապարտված է անհաջողության, չնայած այն բանին, որ Թուրքիայի որոշ իրադարձություններ անհանգստացնում են իրեն: Այդ կոնտեքստում նա նշել է` քրդերի հետ հրադադարի ռեժիմի խախտումը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել էր միգրացիոն համաձայնագրի կատարման քայլեր իրականացնել, քանի դեռ ԵՄ-ն չի վերացրել վիզաները Թուրքիայի հետ: