Բեյոնսեն լուսանկարներ է հրապարակել դստեր, ամուսնու և մոր հետ
Երգչուհու երաժշտական շրջագայությունները ոչ մի կերպ չեն անդրադառնում նրա ոչ բեմական կյանքին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Իր պաշտոնական կայքում պարբերաբար հայտնվում են լուսանկարներ հարազատների և ընկերների հետ, որոնք արվել են մտերմիկ հանդիպումների ժամանակ, կամ ուրախ երեկույթների: Օրինակ երեկ` Մայրերի տոնին` երգչուհին կիսվել է լուսանկարներով: Իհարկե դուք ձեզ հարց կտաք, միթե՞ դա երկու շաբաթ առաջ չէր: Այո դա այդպես է: Սակայն Բեյոնսեից կարելի է դա սպասել: Հնարավոր է շատերը հիշում են, որ Բեյոնսեն տոնում էր Զատիկը ժամանակից ավելի շուտ, ապա ինչու Մայրերի տոնը չնշել ավելի ուշ: