Լեդի Գագան ձի հեծած գնացել է մթերային խանութ (լուսանկարներ)
Լեդի Գագան ձի հեծած գնացել է Մալիբուում գտնվող մթերային խանութներից մեկը:
Երգչուհին հանգիստ խմել է զովացուցիչ ըմպելիքը` նստած լինելով սպիտակ ձիու վրա և բացարձակապես ուշադրություն չի դարձրել անցորդների զարմացած հայացքներին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Սպիտակ ձին նա նվեր էր ստացել Սուրբ ծննդյան տոնին, այն ժամանակ նա գրել էր այդ մասին. «Այսօր իմ դռան առջև Սպիտակ հրեշտակ է իջել երկնքից»:
Այսօր նա կարող է իր պոետիկ մտքերը շարունակել և գրել. «Հրեշտակը, որը իջել էր երկնքից, տարավ ինձ հացի խանութ»: