Նոր մանրամասներ՝ Տրանսպորտի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, տեղի է ունեցել միջադեպ, իսկ ավելի կոնկրետ՝ ծեծկռտուք, որին մասնակից են եղել Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները:
Ծեծկռտուքին հետևել են նաև ձերբակալություններ. ձերբակալվել է 6 հոգի, որից 4-ը՝ Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են եղել:
Միջադեպի հետ կապված մեր ճշտումների արդյունքում պարզել ենք, որ ձերբակալված անձինք (թիկնապահներ) Գագիկ Բեգլարյանի հետ որևէ առնչություն չունեն, ավելին՝ Գագիկ Բեգլարյանը չունի թիկնապահներ, այլ՝ ունի 2 օգնական, ովքեր երբեմն ուղեկցում են նրան: Վերջիններս ևս նշված դեպքի հետ առնչություն չունեն: