Ադրբեջանական բանկերը վարկ չեն տալիս Արցախին սահմանակից շրջաններին
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ադրբեջանական բանկերը կտրականապես հրաժարվում են վարկեր տրամադրել Արցախին սահմանակից շրջանների բնակիչներին։
Օրինակ, Թարթառի շրջանի Իսմայիլբեյլի գյուղի բնակիչ Թեյյուբ Սաֆարզադեն պատմել է modern.az կայքին, որ օրերս դիմել է Accesbank և Nikoil բանկերի Բարդայի շրջանի բաժանմունքներին, սակայն նրան ասել են, թե՝ «Թարթառը հայերը զավթելու են։ Թարթառին փող տալ չենք կարող»։
Ադրբեջանցին դիմել է ևս մի քանի բանկերի և ստացել նույն պատասխանը։ Նման դեպքերը ունեն համատարած բնույթ»:
Առավել մանրամասն՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում