ՀՀ ՊՆ պահածոները վաճառվում են Լեհաստանի խանութներից մեկում (լուսանկարներ)
Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ընկերներիցս մեկը մի բան գրեց, որը չեմ կարողանում մարսել: Փաստորեն իմ 8 տարեկան երեխան իր բուֆետի փողը հավաքում է, որ սնունդ ու անհրաժեշտ պարագաներ ուղարկի զինվորներին, շատ մարդիկ իրենց վերջին լուման են դնում, որ ինչ-որ կերպ աջակից լինեն սահմանին կանգնած զինվորներին ու բանից պարզվում է` Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում են պահածոններ, որոնց պիտակների վրա հայերեն տառերով գրված է վաճառքի ենթակա չեն, և համարվում են զինվորի բաժին, իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է:
Ի դեպ, աշխատողը իմանալով, որ ընկերս հայ է, խնդրել է թարգմանել պիտակի վրայի գրածը: Չգիտեմ էլ` ինչ ասեմ: Ի դեպ, ասացին, որ այս ամենը զինվորական համազգեստի հետ միասին արժե 500 զլոտի, այսինքն` 160 դոլար:
Խնդրում եմ համապատասխան կառույցներին, այս ամենը տեսնելով, կատարել համապատասխան ուսումնասիրություն»:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով Գարիկ Գալիկյանի գրառումը, գրել է. «Հարգելիներս, արդեն իրավապահ մարմինները զբաղվում են, մենք դիմել ենք բոլոր համապատասխան ատյաններին»: