Թբիլիսիի մոտակայքում ավարտվել են Վրաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները
Վրաստանի և ԱՄՆ-ի համատեղ մասշտաբային «Noble Partner-2016» զորավարժություններն ավարտվել են Թբիլիսիին մոտ գտնվող օդանավակայանում: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Զորավարժությունները տեղի են ունեցել մայիսի 11-ին:
Զորավարժություններին մասնակցել են 1.3 հազար զինվորական, որոնց թվում 600 ամերիկացիներ են, 500 վրացիներ և 150 զինվորական Մեծ Բրիտանիայից:
Զորավարժություններում օգտագործվել են «M1A2 Abrams» տանկերը և «M2 Bradley» ռազմական մեքենաներ, ինչպես նաև վրացական «T-72 և БМП-2» տեխնիկան: