ՆԱՏՕ-ն իր ներկայությունը կընդլայնի Վրաստանում
ՆԱՏՕ-ն մտադիր է ակտիվացնել Վրաստանի հետ համագործակցությունը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Մենք մտադիր ենք ակտիվացնել համագործակցությունը Վրաստանի հետ, ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն կընդլայնի իր ներկայությունը Վրաստանում»,-ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը:
Նրա խոսքով՝ այժմ Վրաստանն ու ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժություններ են իրականացնում: