G7-ը պատժամիջոցերը կվերացնի միայն Մինսկի համաձայնագրի լիարժեք կատարումից հետո
G7-ի անդամ պետությունների ղեկավարները մտադիր են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները վերացնել Մինսկի համաձայնագրի լիարժեք իրականացումից հետո: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Այս որոշումը կընդունվի մայիսի 26-27-ին Ճապոնիայում կայանալիք G7-ի հանդիպմանը:
Անցյալ շաբաթ գերմանացի և ամերիկացի դիվանագետները հայտարարել էին, որ G7-ի հանդիպմանը կքննարկվի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը:
Նշենք, որ պատժամիջոցների կիրառման ժամկետը լրանում է այս տարվա հուլիսին: