«Euronews»-ն ապատեղեկատվություն է տարածում. Զախարովա
Անգլալեզու «Euronews» կայքը ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Euronews»-ը հրապարակել էր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի թվիթթերյան էջի սքրինշոթ-լուսանկարը: «Ամեն ինչ հրաշալի է, բացի մի բանից: Լավրովը «Twitter»-ում էջ չունի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զախարովան:
Նրա խոսքով՝ հնարավոր նպատակը ֆեյք ռեսուրսի տարածումն է, սակայն ինքը կասկածներ չունի, որ այդ քայլն առաջին հերթին կհարվածի «Euronews»-ին:
Սա «Euronews»-ի առաջին նմանատիպ սխալը չէ. ավելի վաղ հեռուստաընկերությունը հրապարակել էր կեղծ տեղեկատվություն Ղրիմի թաթարների արտաքսման տարեդարձի մասին և Ղրիմում հիշատակի արարողությունների անցկացման մասին: Խոստովանելով, որ Ղրիմի թաթարների արտաքսման մասին նյութի անգլիական տարբերակում սխալ է թույլ տրվել՝ «Euronews»-ը, միևնույնն է, այն չի ուղղել: