Կիևը ՆԱՏՕ-ի հետ քննարկում է ստեղծել հիբրիդային պատերազմի ուսումնասիրության կենտրոն
Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ քննարկում է երկրում հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու` փորձի ձեռք բերման նպատակով կենտրոնի բացման հարցը: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ժողովը` պետության ղեկավարների մակարդակով, տեղի կունենա Վարշավայի գագաթաժողովի շրջանակներում:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Կիևը հուլիսյան գագաթաժողովի ժամանակ կներկայացնի գործողությունների պլանը` Ուկրաինայի ՊՆ-ն գագաթնաժողովի չափանիշներին համապատասխանեցնելու համար: