Ուկրաինացի ոստիկանները կմասնագիտանան Թուրքիայում
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի ժամանակ հանդիպել են և պայմանավորվել այն մասին, որ ուկրաինացի ոստիկանները մասնակցելու են Թուրքիայի տարածքում անցկացվող մարզումներին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Պորոշենկոյի ֆեյսբուքյան գրառմանը:
«Միջինում 3 000 ուկրաինացի ոստիկան մոտ ժամանակներս Թուրքիայում մարզումների, դասընթացների կմասնակցի: Սա շատ արդյունավետ ձև է՝ երկու երկրների ոստիկանների համագործակցության համար»,- գրել է նա:
Նաև հաղորդվում է, որ կողմերը պայմանավորվել են մեծացնել ազգային վիզաների ժամկետները՝ ուկրաինացիների՝ Թուրքիայի տարածքում անընդմեջ 90 օր մնալու հնարավորություն ստեղծելու համար:
Ավելի վաղ Պորոշենկոն հայտնել էր, որ Թուրքիան երկրին հինգ ռազմական հոսպիտալ է փոխանցել, որոնք կուղղվեն գոտում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելուն: