Ուկրաինայի ԱԳՆ-ն զայրացել է Մեդվեդևի՝ Ղրիմ այցելելու վրա
Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոքել է Դմիտրի Մեդվեդևի՝ Ղրիմ այցելելու դեմ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ուկրաինական գերատեսչության կայքին:
Նախարարությունում ընդգծել են, որ Մեդվեդևի այցը Ղրիմի տարածք «ռուսական իշխանությունների կողմից Ուկրաինայի պետական ինքնիշխանությունն արհամարհել» է նշանակում: ՌԴ-ի կողմից խախտումների մասին փաստում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, նորմերի սկզբունքներն ու միջազգային իրավունքի նորմը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հավելել են, որ Ռուսաստանի արտաքին քաղաքկան գերատեսչությանը բողոքի նոտա է ուղղվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին իր՝ Ղրիմ այցի ժամանակ տարածաշրջանի բնակիչները բողոքել էին ցածր թոշակից: