Ռումինիայում փորձում են արգելել միասեռականների ամուսնությունները
Ռումինիայի սենատում Սահմանադրության մեջ փոփոխություններ են մտցվել, ըստ որի՝ չեն թույլատրվում միասեռականների ամուսնությունները: Ուղղումը մտցրել է «Կոալիցիան ընտանիքի համար», որը միավորում է երկրի մի շարք ոչ պետական կազմակերպություններ:
Ենթադրվում է, որ ամուսնությունը սահմանվի, որպես ազատ միություն միայն տղամարդու և կնոջ միջև:
Ներկայիս Սահմանադրության տեքստի մեջ ամուսնությունը կոչվում է «ազատ կապ ամուսինների միջև»: 3 մլն քաղաքացի արդեն ստորագրել է, որպեսզի այս օրենքի նախագիծը վերանայվի: