Մատաղիսի զորամասի հրամանատարը հրաժեշտ է տվել պաշտոնին և ոչ մի նոր պաշտոն չի ստանալու
«Ժամանակ»-ը գրում է. «Ապրիլյան իրադարձություններից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանը հրաժեշտ է տվել պաշտոնին։ «Ժամանակի» տեղեկություններով՝ գնդապետ Ամիրխանյանը լարված հարաբերությունների մեջ է Գլխավոր շտաբի պետք Յուրի խաչատուրովի հետ։
ԶԼՄ-Ները մի քանի օր է՝ գրում են, թե Ամիրխանյանը Խաչատուրովի սանիկն է։ Մեզ հաջողվեց պարզել, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Ըստ մեր աղբյուրի՝ Ամիրխանյանը ոչ մի նոր պաշտոն չի ստանալու, պաշտոնից ազատվել է վերջնականապես»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։