Ըստ իր կարևորության` «տաճար» է ամեն դիրք, չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռվադաշտում
«Հրեական մի զորավար, նահանջելով հռոմեական լեգեոնների առջև, խոր դժգոհության առիթ է տալիս իր բանակին:
Զինվորների հարցումին՝ ինչո՞ւ չի դիմադրում, նա պատասխանում է, թե իրեն ազատ չի համարում՝ աննշան վայրի համար թափելու այն արյունը, որ պահել է Սողոմոնի տաճարի պաշտպանության համար:
Եվ, կրնկակոխ՝ շարունակվում է նահանջը: Զորավարը, սակայն, կանգ չառավ նաև Սիոնի պատերի տակ, ասում է պատմությունը: Եվ Տիտոսի լեգեոնները կործանեցին Երուսաղեմը:
Ո՛չ, ո՛չ, զորավա՛ր, դու սոփեստում էիր՝ սրբություն կեղծելով: Դու մեռնել չէիր ուզում. դու երկչոտ էիր, որով և՝ անազնիվ:
Կարևորագույն վայրերի պաշտպանությունը ապահովում են նվազ կարևորների համառ պաշտպանութեյամբ միայն: Այսպե՛ս, և ոչ այլ կերպ:
Ըստ իր կարևորության` «տաճար» է ամեն դիրք, և իբրև այդպիսին՝ պիտի պաշտպանել դա: Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռվադաշտում: Այնտեղ կարևոր է, նշանակալից՝ ամեն ինչ: Եվ, եթե կա աննշան մի բան, դա էլ հենց մարդկային արյունն է, անգամ զորավարի արյունը»:
Գարեգին Նժդեհ
Հ.Գ. Փառք ու պատիվ բոլոր այն զինվորականներին, ովքեր անգամ՝ կյանքի գնով պաշտպանեցին «աննշան» դիրքերը, փառք ու պատիվ այն զինվորականներին, ովքեր ապրիլի վերջին հետ բերեցին Թալիշի ևս մի քանի դիրքեր, փառք ու պատիվ այն զինվորականներին, ովքեր ետ են բերելու «գետաշեն-շահումյան-արծվաշեն-լելեթեփեները»:
Արթուր Եղիազարյան, Ֆեյսբուք: