Երբ հայն իր սիրտն ու հոգին լցնի Աստծո լույսով, Հայոց աշխարհը կամրանա, կուժեղանա և կխաղաղվի. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքից (Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին) և գրել.«Երևի մի օր, երբ Սբ. Հակոբի այս բոլոր կանթեղների լույսի պես հայն իր սիրտն ու հոգին լցնի Աստծո լույսով, իսկապես վառվի հավատքի լույսով ու ապրի աստվածահաճո՝ աննախանձ, անբամբաս, անչար, զիջող, իրար սիրող ու օգնող, խոնարհ, Սբ. Գրքի ընթերցանությամբ, պատարագներին հոգևոր ու ֆիզիկական ներկայությամբ` գոռոզությունն ու մեծամտությունը բացառելով, Հայոց աշխարհը կամրանա, կուժեղանա, կխաղաղվի, կզորանա ու կծաղկի։
Հուսահատությունն էլ իսպառ կլքի մեզ։
Հավատով խոստովանեմ և երկրպագանեմ Քեզ. Հայր, Որդի և Սբ. Հոգի:
Հ.Գ. Երուսաղեմի՝ մեր ունեցած Սրբությունների ուժը տեսնելուց ու գիտակցելուց հետո, Վարդապետների ու Ծառայողների՝ անհոգնել ծառայությունն ու մեր ունեցվածքի պահպանությունը տեսնելուց հետո, Աստծո ներկայությունը վերաիմաստավորելուց հետո, լիովին նորոգված՝ ուզում ես ամեն մի քայլդ լինի Տիրոջ փառաբանության ու ազգիդ բարօրության համար՝ բացառելով ես-իդ (էգոյիդ) առաջնայնությունը»։